Եվրո-2020․ Խորվաթիայի եւ Իսլանդիայի հաղթանակները (տեսանյութ)

18:58   8 հունիսի, 2019

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում շարունակվում են երրորդ տուրի հանդիպումները։

E խմբում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականն ընդունեց Ուելսի թիմին եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Խորվաթիան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Սլովակիան հետ է 3 միավոր։

H խմբում Իսլանդիայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ ալբանացիների նկատմամբ։ 

Իսլանդիան 3 խաղից հետո 6 միավորով հավասարվեց 2-ական հանդիպում անցկացրած Ֆրանսիային եւ Թուրքիային։

Եվրո-2020, ընտրական փուլ, երրորդ տուր

E խումբ

Խորվաթիա - Ուելս՝ 2։1 (տեսանյութ)

Ջեյմի Լոուրենս, 16, ինքնագոլ, Իվան Պերիշիչ, 48 – Դեւիդ Բրուքս, 77

Ադրբեջան - Հունգարիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ)

H խումբ

Իսլանդիա - Ալբանիա՝ 1։0 (տեսանյութ)

Յոհան Գուդմունդսոն, 22

Մոլդովա - Անդորրա՝ 20։00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։