Նեյմարին նոր մեղադրանք է ներկայացվել

20:46   7 հունիսի, 2019

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին հայրենիքում ներկայացվել է նոր մեղադրանք։ Բրազիլացի մոդել Նաժիլա Տրինդադիի լուսանկարներն առանց նրա թույլտվության համացանցում հրապարակելու համար ֆուտբոլիստը մեղադրվում է կինբերհանցագործության մեջ, հաղորդում է AS-ը։ Նեյմարը ցուցմունք է տվել Ռիոյի ոստիկանությունում։

Տրինդադին Սան Պաուլուի ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նեյմարին մեղադրելով իրեն մայիսի 15-ին Փարիզում բռնաբարելու մեջ։

Նեյմարի փաստաբան Մայրա Ֆերնանդեսը Ռիոյում հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի ընդունում իր մեղքը եւ պահպանում է հանգստություն։ 

Նեյմարն ու նրա հայրը հայտարարել էին, որ Նեյմարի եւ Նաժիլա Տրինդադիի միջեւ սեքսը եղել է փոխադարձ ցանկությամբ։ Սակայն կինը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հյուրանոցային համարում իրեն հարվածել է եւ փորձել է իր կամքին հակառակ սկսել սեռական հարաբերություններ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։