«Մանչեսթեր Սիթին» 5 տարվա պայմանագիր է առաջարկել «Յուվենտուսի» խաղացողին

18:10   7 հունիսի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուի ծառայություններով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր, հինգ միլիոն եվրո տարեկան աշխատավարձով, հաղորդում է ESPN-ը։

Կանսելուին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։

2018թ․ հունիսին «Յուվենտուսը» Կանսելուի տրանսֆերի համար վճարել է 40 միլիոն եվրո։ «Վալենսիայի» ֆուտբոլիստը 2017-2018 թվականների մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել էր Միլանի «Ինտերում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։