«Ռոլան Գարոս»․ Կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները

15:02   7 հունիսի, 2019

Հայտնի են թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները։

Առաջինը ուղեգիրը նվաճեց 26-րդ համար, 19-ամյա չեխ Մարկետա Վոնդրոուշովան, որը երկու սեթում առավելության հասավ բրիտանացի Յոհաննա Կոնտայի նկատմամբ՝ 7։5, 7։6 (7։2)։ Նա առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի 8-րդ համար, ավստրալացի Էշլի Բարթին, որը երեք սեթում հաղթեց ամերիկացի Ամանդա Անիսիմովային՝ 6։7 (4։7), 6։3, 6։3։ 23-ամյա Բարթին եւս առաջին անգամ է խաղում այս շարքի եզրափակիչում։

Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում հունիսի 7-ին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կմրցի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ։

Մյուս զույգը կազմել են աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը եւ աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։