Կոուտինյոն ցանկանում է հեռանալ «Բարսելոնայինց»

14:44   7 հունիսի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կատալոնական ակումբի ղեկավարությանն ու իր գործակալին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից, հաղորդում է Cadena Ser-ը։

26-ամյա ֆուտբոլիստը չի հարմարվում «Բարսելոնայում» եւ ցանկանում է փոխել ակումբը։

«Բարսելոնան» Կոուտինյոյի համար 2018թ․ հունվարին «Լիվերպուլին» վճարել էր 120 միլիոն եվրո։ Այս պահին որեւէ ակումբ ցանկություն չի հայտնել այդքան գումար վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Իսպանիայի ավարտված մրցաշրջանում Կոուտինյոն մասնակցել է 34 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։