14:05 7 հունիսի, 2019Երեւանում hունիսի 8-9-ին կանցկացվի qունգ ֆուի աշխարհի գավաթի մրցաշար, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 17 երկրի շուրջ 300 մարզիկ:
Աշխարհի գավաթի առիթով Հայաստանում են արեւելյան մարտարվեստների միջազգային տարբեր կառույցերի ներկայացուցիչներ՝ Շանհայից արեւելյան մենամարտերի հայտնի վարպետ, մրցումների տեխնիկական եւ մրցավարական հանձնաժողովի կորպուսի ղեկավար Ֆու Մինվեյը, չինական ավանդական ըմբշամարտի եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Ժան-Լյուկ Լեսյեն, Ռուսաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ, քունգ ֆուի IKFF միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Կամիլ Ռաբադանովը, հայկական սեւ գոտիներ ասոցիացիայի նախագահ Կարո Քեբաբջյանը:
Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի խոսքով՝ Երեւանում կայանալիք աշխարհի գավաթը մեծ տոն կլինի արեւելյան մարտարվեստների սիրահարների համար:
«Հայաստանում միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվում է քունգ ֆուի առաջին աշխարհի գավաթը: Անցյալ տարի մենք նախաձեռնեցինք քունգ ֆուի բաց առաջնություն Երեւանում, ինչը դուր էր եկել միջազգային կառույցին ու արդյունքում առաջին աշխարհի գավաթի կազմակերպումը վստահվեց մեր երկրին: Մրցաշարն անցկացվելու է քունգ ֆուի 5 ոճերով: Կլինեն նաեւ ցուցադրական ելույթներ չինացի հյուրերի մասնակցությամբ»,-ասաց Սարգիս Հարությունյանը:
Քունգ ֆուի աշխարհի գավաթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 8-ին, 19:00-ին «Միկա» մարզահամալիրում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.