«Տոտենհեմը» փոխարինող է գտել Կրիստիան Էրիկսենին

13:06   7 հունիսի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմը» փոխարինող է գտել թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, որը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» ավագ, Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին, հաղորդում է Cmjornal.pt-ն։

Ֆուտբոլիստի գործակալն այժմ Լոնդոնում է եւ կբանակցի «Տոտենհեմի» ղեկավարության հետ։

24-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման, խփել 20 գոլ։

«Սպորտինգը» Պորտուգալիայի առաջնությունում գրավել է երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։