«Ռոլան Գարոս»․ Կիսաեզրափակիչի զույգերը

19:01   6 հունիսի, 2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ՝ 7։5, 6։2, 6։2։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը, որը 6։2, 6։4, 6։2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը եւ աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Կանանց մենախաղում ամերիկացի Ամանդա Անիսիմովան կմրցի ավստրալացի Էշլի Բարթիի հետ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են բրիտանացի Յոհաննա Կոնտան եւ չեխ Մարկետա Վոնդրոուշովան։

Կանանց մենախաղում մրցաշարը կունենա նոր հաղթող։ Չորսն էլ նախկինում տիտղոս չեն նվաճել «Ռոլան Գարոսում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։