Առաջին լիգայի լավագույն ռմբարկուն՝ «Փյունիկի» խաղացող

18:02   6 հունիսի, 2019

Ռուս հարձակվողական ոճի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը պայմանագիր է կնքել Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» հետ, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը: 

Եֆիմովի վերջին ակումբը եղել է Երևանի «Երևանը», որի կազմում Հայաստանի Առաջին լիգայի առաջնության այս մրցաշրջանում խփել է 46 գոլ եւ առաջնության լավագույն ռմբարկուն է: 

Եֆիմովն ավելի վաղ հանդես է եկել «Սմենայի», «Լոկոմոտիվ-2»-ի, «Նոստայի», «Խիմկիի», «Ռիգայի», «Տրոիցկի», «Արարատ-Մոսկվա 2»-ի կազմերում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.