«Նապոլին» 10 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Լուկակուին

18:44   5 հունիսի, 2019

Իտալական «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուին, հաղորդում է gazzetta.it-ը։ «Նապոլին» ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ 26-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Լուկակուին ձեռք բերելու մտադրություն ունի նաեւ Միլանի «Ինտերը», որը հինգ տարվա պայմանագիր էր առաջարկել խաղացողին, տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավարտված մրցաշրջանում Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 15 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։