Էդգար Մանուչարյանը հեռացավ «Ալաշկերտից»

15:04   4 հունիսի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, 32–ամյա  Էդգար Մանուչարյանը հայտարարել է Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտից» հեռանալու մասին։

«Ես գլուխս բարձր հեռանում եմ «Ալաշկերտից», որտեղ հասցրեցի նվաճել Հայաստանի գավաթը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտին», Բագրատ Նավոյանին, բոլոր մարզիչներին, ում հետ հասցրեցի աշխատել, բժշկական անձնակազմին, բոլոր նրանց, ովքեր ակումբի համար ցավում են, և, իհարկե, ֆուտբոլիստներին։

Հաջողություն գալիք առաջնությունում, իսկ իմ նոր ակումբի անունը շուտով կհայտարարեմ»,- գրել է Էդգար Մանուչարյանը Ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանն անցած ամռանն էր համալրել «Ալաշկերտը», դրանից առաջ, 2012 թվականից նա հանդես էր եկել Եկատերինբուրգի «Ուրալի» համակարգում։: 2017-ի սկզբնամասում Մանուչարյանը որոշ ժամանակ խաղացել էր Թաիլանդում եւ դարձյալ վերադարձել «Ուրալ»: Նախկինում հարձակվողը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», Ամստերդամի «Այաքսում», հոլանդական «Հարլեմում» եւ «Ապելդորնում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։