Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը սկսեց մարզումային հավաքը (ֆոտո)

13:35   4 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում սկսեց մարզումային հավաքը՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լիխտեյնշտեյնի, հունիսի 11-ին Աթենքում կմրցի  Հունաստանի թիմի հետ:

Դարպասապահներ 

Արամ Հայրապետյան, «Բանանց»            

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»      

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)      

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                  

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ»        

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Կիսապաշտպաններ                                                        

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» 

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Գևորգ Ղազարյան, առանց ակումբի

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա) 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ)

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Վնասվածքների պատճառով այս անգամ հայտացուցակում չեն ընդգրկվել Մարկոս Պիզելին, Արտյոմ Խաչատուրովը, Սարգիս Ադամյանը և Յուրա Մովսիսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։