«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

21:20   1 հունիսի, 2019

Փարիզի «Ռոլան Գարոս» կորտերում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց սլովակ Մարտին Կլիժանի հետ եւ 1 ժամ 41 րոպեում առավելության հասավ 6։1, 6։4, 6։3 հաշվով։

Հայ մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն, որը երրորդ շրջանում պարտության մատնեց ավստրալացի Ջորդան Թոմփսոնին՝ 6։4, 6։4, 6։0։

Խաչանովը երրորդ տարին անընդմեջ է դուրս գալիս Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։  «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նա երբեք չի հասել քառորդ եզրափակիչ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։