Սադիո Մանե․ 2016-ին կարող էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», բայց զանգեց Կլոպը

11:25   1 հունիսի, 2019

Անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն հայտնել է, որ 2016-ին կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն վերջին պահին ընտրել է «Լիվերպուլը»։

«Ես շատ մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հանդիպեցի նրանց մարզիչ Լուի վան Գալի հետ։ Նրանք առաջարկ արեցին, բայց  ինձ զանգեց Կլոպը եւ ասաց՝ «Ես կարծում եմ, որ մենք ենք ճիշտ ակումբ քեզ համար։ Ես կարծում եմ, որ քեզ համար ավելի լավ կլինի տեղափոխվել «Լիվերպուլ»»։ Եվ ես ընտրեցի «Լիվերպուլը»»,- Մանեի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» կմրցի «Տոտենհեմի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։