«Փյունիկը» հրաժեշտ տվեց 6 խաղացողի

00:20   1 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Մոհամեդ Կոնատեի (հարձակվող), Ուսման Մուհամեդի (կիսապաշտպան), Լասինա Դաոյի (հարձակվող), Սերգեյ Կոլիչևի (պաշտպան), Վյաչեսլավ Դմիտրիևի (պաշտպան) և Դենիս Դորոժկինի (հարձակվող) հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկը» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն։ 

Մայիսի 31-ին երեւանյան թիմից հեռացել էր նաեւ երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» ամռանը հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։