Գաբրիել Սարգսյանն առաջինն է ԱՄԷ-ում, Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ-ում

19:09   30 մայիսի, 2019

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցել է արագ շախմատի Al Batayih Chess Tournament - Ramadan2019 մրցաշարին եւ նվաճել է հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։ Հայաստանի ներկայացուցիչը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։ Սարգսյանը կես միավոր գերազանցել է լրացուցիչ ցուցանիշով երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Գադիր Գուսեյնովին։

Վաշիգտոնում 7-րդ անգամ անցկացված Cherry Blossom Classic – Open մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը 9 տուրում հավաքել է 7 միավոր և չինացի Յանչաո Ժոուի հետ կիսել առաջին տեղը։

Հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացված Chicago Open 2019 մրցաշարում բաժանել է 2-10-րդ տեղերը՝ 6,5-ական միավոր։ Միանձնյա հաղթող է դարձել  7 միավոր վաստակած ադրբեջանցի Վասիֆ Դուրարբայլին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.