«Չելսիի» հաղթանակի շնորհիվ «Լիոնը» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր

12:16   30 մայիսի, 2019

Եվրոպայի լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Չելսիի» հաղթանակն «Արսենալի» նկատմամբ ֆրանսիական «Լիոնին» հնարավորություն է տվել հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ֆրանսիական ակումբը Չեմպիոնների լիգայում պայքարը պետք է սկսեր որակավորման փուլից, սակայն «Չելսին» այդպիսի ուղեգիր արդեն նվաճել է Պրեմյեր լիգայից: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճում է նաեւ Եվրոպայի լիգայի հաղթողը:

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում «Լիոնին» կփոխարինի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրը»:

Հիշեցնենք, որ Բաքվում կայացած եզրափակիչում «Չելսին» հաղթել էր 4:1 հաշվով եւ երկրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ չէր մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։