«Գրան պրի». Էդգար Ստեփանյանի արդյունքները

09:35   29 մայիսի, 2019

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հանդես է եկել Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող վարկանիշային «Գրան պրիում»։

Սկրեչ մրցաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ օմնիումում գրանցել է 10-րդ արդյունքը:

Առաջիկայում Էդգար Ստեփանյանը կմասնակցի եւս 2 «Գրան պրիի»: Հունիսի 1-3-ը նա հանդես կգա Մոսկվայում, իսկ հունիսի 5-7-ը՝ Սանկտ Պետերբուրգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։