Opta-ն հրապարակել է ֆուտբոլի Իտալիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ չի գտել Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 31 խաղում դարձել էր 21 գոլի հեղինակ եւ չորրորդ տեղը գրավել ռմբարկուների ցուցակում:
Իտալիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականը. Սամիր Հանդանովիչ («Ինտեր»), Ժոաու Կանսելո («Յուվենտուս»), Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), Ալեքսանդր Կոլարով («Ռոմա»), Ալեխանդրո Գոմես («Ատալանտա»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Ֆաբիան Ռուիս («Նապոլի»), Յոսիպ Իլիչիչ («Ատալանտա»), Դուվան Սապատա («Ատալանտա»), Դրիս Մերտենս («Նապոլի»):
11 - Here is the Serie A 2018/19 best XI based on Opta data. Stars. #OptaPaoloBestXI #SerieA pic.twitter.com/v2WeR17AY8
— OptaPaolo (@OptaPaolo) May 27, 2019
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։