2006-ից հետո առաջին անգամ Ռոնալդուն դուրս մնաց լավագույն ռմբարկուների եռյակից

11:58   27 մայիսի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջին 13 տարում առաջին անգամ չի հայտնվել ազգային առաջնության լավագույն ռմբարկուների լավագույն եռյակում:

Ֆուտբոլի Իտալիայի ավարտված առաջնությունում 34-ամյա Ռոնալդուն 31 խաղում աչքի ընկավ 21 անգամ եւ ռմբարկուների ցուցակում հայտնվեց չորրորդ տեղում:

Նախորդ անգամ Ռոնալդուն ռմբարկուների լավագույն եռյակում չէր հայտնվել 2006-ին, երբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփել էր 9 գոլ:

Հիշեցնենք, որ A Սերիայի լավագույն ռմբարկու էր դարձել «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելան: 36-ամյա իտալացին մասնակցեց 37 հանդիպման եւ դարձավ 26 գոլի հեղինակ (9-ը՝ 11 մետրանոցից):

Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը գրավեց «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան, որը խփեց 23 գոլ: «Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը 22 գոլով եզրափակեց լավագույն եռյակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։