«Յուվենտուսը» չհաղթեց A Սերիայի վերջին 5 տուրերում (տեսանյութ)

21:59   26 մայիսի, 2019

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Սամպդորիային», որը 2 գոլերը խփեց խաղի վերջնամասում (տեսանյութ):

Իտալիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Յուվենտուսը» չհաղթեց վերջին 5 տուրերում եւ առաջնությունն ավարտեց 90 միավորով: Երկրորդ տեղը գրաված «Նապոլին» ունի 79 միավոր, իսկ «Սամպդորիան» 53 միավորով գրավեց 9-րդ տեղը:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 2:0

Գրեգուար Դեֆրել, 84, Ջանլուկա Կապրարի, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։