«Փյունիկը» հաղթանակով ավարտեց Հայաստանի առաջնությունը

18:53   26 մայիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 35-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգես Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց հետնապահ «Արարատին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

«Փյունիկից» աչքի ընկան Կառլեն Մկրտչյանը եւ Արթուր Միրանյանը, իսկ «Արարատի» կազմում հաշիվը կրճատեց Զավեն Բադոյանը:

Հանդիպումը սպասարկեցին իսպանացի մրցավարներ՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ: 

32 հանդիպում անցկացրած «Փյունիկը» Հայաստանի առաջնությունն ավարտեց 60 միավորով եւ ընթացիկ առաջին տեղում է: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» 31 խաղից հետո ունի 58 միավոր, իսկ վերջին տուրում կհյուրընկալվի «Բանանցին»: «Փյունիկը» բաց է թողնելու վերջին տուրը:

Հայաստանի առաջնություն, 35-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 2:1

Կառլեն Մկրտչյան, 33, Արթուր Միրանյան, 40 – Զավեն Բադոյան, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։