«Արսենալը» Բաքվում է (ֆոտո)

21:43   25 մայիսի, 2019

Լոնդոնի «Արսենալը» մայիսի 25-ին ժամանել է Բաքու եւ կպատրաստվի մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին։ Մրցակիցը Լոնդոնի «Չելսին» է։

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ղեկավարությամբ Բաքու է մեկնել 24 խաղացող։ Նրանցից մեկը չի հայտավորվի խաղին։

Բերնդ Լենո, Պետր Չեխ, Ստեֆան Լիխտշտայներ, Էյնսլի Մեյթլանդ-Նայլս, Սոկրատիս, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլնենի, Շկոդրան Մուստաֆի, Մատեո Գենդուզի, Ալեքս Իվոբի, Կարլ Ջենկինսոն, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Ջո Վիլոք, Գրանիտ Ջակա, Դանի Ուելբեք, Բուկայո Սակա, Խավյեր Ամաեչի, Դեյան Իլիեւ, Լորան Կոսելնի, Մեսութ Օզիլ, Էդի Նկետիա, Ալեքսանդր Լյակազեթ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր խաղալ Ադրբեջանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։