«Գանձասար-Կապանը» սեփական կիսադաշտից խփած գոլով փրկվեց պարտությունից

18:48   25 մայիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրում «Գանձասար-Կապանն» ընդունեց Վանաձորի «Լոռիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ 41-րդ րոպեին առաջնության ռմբարկուների մրցավազքը 17 գոլով գլխավորող Ջոնել Դեսիրեն (Հայիթի) օգտվեց դաշտի տերերի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի անփությունից եւ գրավեց դարպասը։

Կապանցիները հավասարությունը վերականգնեցին վերջնամասում։ Գեւորգ Օհանյանը սեփական կիսադաշտից կատարած հարվածով գրավեց ռուսաստանցի Արսեն Սիուկաեւի պաշտպանած դարպասը։ Այս դեպքում էլ կոպիտ սխալով առանձնացավ դարպասապահը։

«Լոռին» ունի 41 միավոր եւ առաջնությունը կավարտի 5-րդ տեղում։ «Գանձասար-Կապանը» վաստակել է 35 միավոր եւ 7-րդն է՝ 1 միավոր զիջելով «Շիրակին»։

Հայաստանի առաջնություն, 35-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Լոռի»՝ 1։1 (տեսանյութ)

Գեւորգ Օհանյան, 78 - Ջոնել Դեսիրե, 41

Մայիսի 26

«Փյունիկ» - «Արարատ»՝ 17։00-ին

Մայիսի 24

«Արարատ-Արմենիա» - «Արցախ»՝ 2։0

Անտոն Կոբյալկո, 7, 48, 11մ

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 1։1

Էդգար Մանուչարյան, 39 - Վարդան Պողոսյան, 90+2

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։