Քոնոր Մաքգրեգորը վնասվածք է ստացել (ֆոտո)

11:26   25 մայիսի, 2019

Խառը մենամարտերի UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձախ ձեռքի վնասվածք է ստացել։

«Ինտենսիվ մարզումների եւ սպարինգ մենամարտերի գործընթացում միշտ գնում եմ մինչեւ վերջ։ Կբուժեմ վնասվածքս եւ դարձյալ կգնամ առաջ։ Ոչինչ ինձ չի խանգարի»,- գրել է 30-ամյա մարզիկն Ինստագրամում։

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2018թ. հոկտեմբերին, երբ UFC 229 մրցաշարում նոկաուտով պարտվել էր ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին: Այդ մենամարտից հետո տեղի ունեցած բախման պատճառով նա որակազրկվել էր կես տարով:

2017-ին Մաքգրեգորը նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ եւ պարտվել տեխնիկական նոկաուտով։

2019թ․ մարտին Մաքգրեգորը հայտարարեց, որ հեռանում է MMA-ից։

View this post on Instagram

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։