Ֆրենկ Լեմպարդը՝ «Չելսին» գլխավորելու մասին

22:12   24 մայիսի, 2019

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը զարմանալի չի համարում խոսակցություններն այն մասին, որ ինքը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թենկածուներից է։

«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում կային այդպիսի խոսակցություններ։ Ես «Չելսիում» անցկացրել եմ 13 տարի, իսկ իմ գլխավորած թիմն այժմ հասել է Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչ։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ դիտարկում են նաեւ այդպիսի տարբերակ։ Բայց հիմա ես այդ մասին ոչինչ ասել չեմ ցանկանում։ Կենտրոնացած ենք եզրափակիչի վրա։ Այդ խաղից հետո կհանդիպեմ «Դերբիի» սեփականատեր Մել Մորիսի հետ, թեեւ այդ զրույցը վաղուց էր նախատեսված»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն։

Մայիսի 27-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում «Դերբի Քաունթին» Պրեմյեր լիգայի ուղեգրի համար վճռական խաղում կմրցի «Աստոն Վիլայի» հետ։

Լեմպարդը «Չելսիում» հանդես է եկել 2001–2014 թվականներին՝ 648 խաղում խփելով 211 գոլ, դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։