Նիկ Կիրյոսը հրաժարվել է «Ռոլան Գարոսից»․ Բացարձակ տաղտկալի մրցաշար է

18:09   24 մայիսի, 2019

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոս հրաժարվել է մասնակցել է Ֆրանսիայի բաց առաջնությանը, հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Պատճառը հայտնի չէ։ Առաջին շրջանում Կիրյոսը պետք է հանդիպեր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քեմերոն Նորիի հետ։

Նիկ Կիրյոսը Ինստագրամում տեղի ունեցած առցանց հեռարձակման ժամանակ նշել է, թե «Ռոլան Գարոսը» «Ուիմբլդոնի» համեմատած բացարձակ տաղտկալի մրցաշար է։

Հիշեցնենք, որ Հռոմի «Մասթերս» մրցաշարում Կիրյոսը մրցավարի որոշումից դժգոհ նախ ռակետը հարվածել էր գետնին, իսկ հետո նաեւ աթոռ նետել կորտ: Դրանից հետո նա հավաքել էր պայուսակը եւ հեռացել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։