Սերխիո Ռամոսը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից»

17:38   24 մայիսի, 2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից, հայտնում է El Chiringuito-ն։ Իսպանացի ֆուտբոլիստը դժգոհ է թիմում ընթացող փոփոխություններից եւ ավարտված մրցաշրջանում տեղի ունեցած ներթիմային խմորումներից։

Սերխիո Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն, որոնք նախկինում մերժում են ստացել «Ռեալից», սակայն այս ամռանը կարող է լինել հակառակ գործընթաց, գրում է Marca-ն։

33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Սեւիլիայից» 2005 թվականին։ Նա Իսպանիայի քառակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային քառակի չեմպիոն։

Իսպանիայի հավաքականի կազմում Ռամոսը դարձել է 2010թ․ աշխարհի չեմպիոն, 2008թ․ եւ 2012թ․ Եվրոպայի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։