Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ․ Պորտուգալիայի հայտացուցակը

18:38   23 մայիսի, 2019

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին։ Այն կանցկացվի Պորտուգալիայում։

Դարպասապահներ․ Բետու («Գյոզտեպե»), Ժոզե Սա («Օլիմպիակոս»), Ռուի Պատրիսիու («Վուլվերհեմփթոն»)։

Պաշտպաններ Ժոաու Կանսելու («Յուվենտուս»), Նելսոն Սեմեդու («Բարսելոնա»), Ժոզե Ֆոնտե («Լիլ»), Պեպե («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա»), Մարիու Ռուի («Նապոլի»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»)։

Կիսապաշտպաններ Դանիլո Պերեյրա («Պորտու»), Ռուբեն Նեւեշ («Վուլվերհեմփթոն»), Վիլյամ Կարվալյու («Բետիս»), Բրունու Ֆերնանդեշ («Սպորտինգ»), Ժոաո Մոուտինյո («Վուլվերհեմփթոն»), Պիցի («Բենֆիկա»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Գոնսալու Գեդեշ («Վալենսիա»), Ռաֆա Սիլվա («Բենֆիկա»), Դիոգու Ժոտա («Վուլվերհեմփթոն»), Դիեգո Սոուզա («Բրագա»), Ժոաու Ֆելիքս («Բենֆիկա»)։

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 5-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքում կխաղա Շվեյցարիայի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Հոլանդիան ու Անգլիան։ Այդ խաղը տեղի կունենա հունիսի 6-ին Գիմարայեշում։

Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը տեղի կունենան հունիսի 9-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։