«Արսենալի» գործադիր տնօրեն. Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակն անընդունելի է

11:30   23 մայիսի, 2019

Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումը:

«Դա տխուր է: Մեզ հաճախ չէ բախտ վիճակվում հանդես գալ եվրոպական մեծ մրցաշարերի եզրափակիչներում, եւ Հենրիխից խլեցին այն: Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումն ՈւԵՖԱ-ին: Մենք հանդիպում կունենանք խաղից հետո եւ կհայտարարենք, որ դա անընդունելի է: Նման բան պետք է չկրկնվի ո՛չ «Արսենալի», ո՛չ էլ այլ ակումբի հետ»,- Վինայ Վենկատեշամի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։