Տեր Շտեգենը «Բարսելոնային» չի օգնի եզրափակիչում

00:02   23 մայիսի, 2019

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բաց կթողնի «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղը, որը տեղի կունենա մայիսի 25-ին Սեւիլիայում:

27-ամյա ֆուտբոլիստը չի հասցնի վերականգնվել ծնկի վնասվածքից, հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Այս մրցաշրջանում Տեր Շռեգենը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 49 հանդիպում եւ բաց թողել 43 գոլ: 23 խաղերում նա անառիկ է պահել դարպասը:

Դարպասապահը չի հրավիրվել նաեւ Գերմանիայի հավաքական, որը շուտով կսկսի պատրաստվել Բելառուսի (հունիսի 8) եւ Էստոնիայի (հունիսի 11) հավաքականների դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։