«Բարսելոնայի» տրանսֆերային նպատակները

17:46   22 մայիսի, 2019

«Բարսելոնան» կողմնորոշվել է տրանսֆերային նպատակների հարցում:

Mundo Deportivo-ի համաձայն՝ ամռանը կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալու մասին հայտարարած ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտին, ինչպես նաեւ մեկական կենտրոնական ու ձախ եզրային պաշտպան:

«Բարսելոնայում» կարծում են, որ ակումբը պետք է այլընտրանքային տարբերակ ունենա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի համար: Թեկնածուների թվում են «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ռոդրիգոն ու Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի ռմբարկու Ալեքսանդր Լյակազեթը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս մրցաշրջանը կավարտի «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղով, որը տեղի կունենա մայիսի 25-ին Սեւիլիայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։