«Ինտերը» ներկայացրել է նոր մարզաշապիկը (ֆոտո)

20:19   22 մայիսի, 2019

Իտալական «Ինտերը» ներկայացրել է տնային խաղերի նոր մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար, հայտնում է ակումբի կայքը:

Համազգեստն ակումբի ավանդական գույներով է՝ սեւ ու կապույտ: «Ինտերի» տեխնիկական հովանավորը Nike-ն է:

Իտալիայի առաջնության վերջին տուրից առաջ միլանյան ակումբը չորրորդ տեղում է եւ մեկ միավոր է առաջ 5-րդ տեղում գտնվող «Միլանից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։