18:50  ,  22 մայիսի, 2019

Եվրոպական խաղերի մեդալները (ֆոտո)

Մինսկում անցկացվելիք երկրորդ Եվրոպական խաղերից կազմակերպիչները ներկայացրել են մեդալները:

Մեդալի տրամագիծը 9.5 սմ է, ինչը պատահական ընտրություն չէ: Բանն այն է, որ այժմ Բելառուսում ապրում է մոտ 9.5 միլիոն մարդ:

Պատրաստվել է 1084 մեդալ՝ 329-ական ոսկե ու արծաթե եւ 426 բրոնզե: Մեդալներն ունեն նաեւ փայտե ծածկաշապիկ:

Հիշեցնենք, որ հունիսի 21-30-ն անցկացվելիք Եվրոպական խաղերում հանդես կգան 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձեւերում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում