Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի չորրորդ խաղում «Տորոնտոն» տանը 120:102 հաշվով հաղթել է «Միլուոկիին»՝ հավասարեցնելով շարքի հաշիվը (2:2):
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկիի» խաղացող Քրիս Միդլթոնը, որը հավաքել է 30 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը», որը «Պորտլենդի» դեմ շարքում հաղթել էր 4:0 հաշվով:
NBA, կիսաեզրափակիչ
«Տորոնտո» - «Միլուոկի»՝ 120:102 (32:31, 33:24, 29:26, 26:21)
Շարիք հաշիվը՝ 2:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում