10:39  ,  22 մայիսի, 2019

NBA. «Տորոնտոն» հավասարեցրեց հաշիվը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի չորրորդ խաղում «Տորոնտոն» տանը 120:102 հաշվով հաղթել է «Միլուոկիին»՝ հավասարեցնելով շարքի հաշիվը (2:2):

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկիի» խաղացող Քրիս Միդլթոնը, որը հավաքել է 30 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը», որը «Պորտլենդի» դեմ շարքում հաղթել էր 4:0 հաշվով:

NBA, կիսաեզրափակիչ

«Տորոնտո» - «Միլուոկի»՝ 120:102 (32:31, 33:24, 29:26, 26:21)

Շարիք հաշիվը՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում