Մերձմոսկովյան «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը եւ դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանը հրավիրվել են Ռուսաստանի ուսանողական հավաքական՝ մասնակցելու Համաշխարհային ունիվերսիադային, հայտնում է ակումբի կայքը։
Ուսանողական խաղերի ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա հունիսի 2-14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում։
Վյաչեսլավ Գրիգորյանը նախորդ տարի եւս մասնակցել է Ունիվերսիադային, որտեղ Ռուսաստանի թիմը գրավել էր 6-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում