13:40  ,  22 մայիսի, 2019

Կորյանը եւ Գրիգորյանը՝ Ռուսաստանի ուսանողական հավաքականում

Մերձմոսկովյան «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը եւ դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանը հրավիրվել են Ռուսաստանի ուսանողական հավաքական՝ մասնակցելու Համաշխարհային ունիվերսիադային, հայտնում է ակումբի կայքը։

Ուսանողական խաղերի ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա հունիսի 2-14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում։ 

Վյաչեսլավ Գրիգորյանը նախորդ տարի եւս մասնակցել է Ունիվերսիադային, որտեղ Ռուսաստանի թիմը գրավել էր 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում