09:33  ,  22 մայիսի, 2019

«Յունիոր-Սեւանի» ֆուտբոլիստի գոլը՝ դաշտի կենտրոնից

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Յունիոր-Սեւանը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Փյունիկ-2»-ի նկատմամբ:

«Յունիոր-Սեւանի» կազմում հաշիվը 17-րդ րոպեին բացել է Արմեն Ավագյանը, որն աչքի է ընկել դաշտի կենտրոնից կատարած հարվածով:

«Յունիոր-Սեւանը» 74 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Երեւանն» ունի 65 միավոր:

Հայաստանի Առաջին խումբ, 28-րդ տուր

«Փյունիկ-2» - «Յունիոր Սեւան»՝ 0:2

Արմեն Ավագյան, 17, Արեգ Ազատյան, 68

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով