Henrikh Mkhitaryan tells his Arsenal team-mates he won't be playing in the Europa League final - and every single one applauded. pic.twitter.com/KYAVo3s9El
— The Sun Football (@TheSunFootball) May 21, 2019
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումն ընդունել են ծափահարություններով: Մարզումից առաջ Մխիթարյանն ակումբակիցներին հայտնել է, որ չի մեկնելու Բաքու:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում