22:03  ,  21 մայիսի, 2019

Վասիլի Ուտկին․ Հիասթափված եմ Մխիթարյանի հետ կապված իրավիճակից, Բաքու չեմ մեկնի

Ռուսաստանցի մեկնաբան Վասիլի Ուտկինը հայտարարել է, որ չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչի «Արսենալ» - «Չելսի» հանդիպմանը։

«Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակից։ Ինքաթիռի տոմսը հանձնեցի, իսկ խաղի տոմսը կպահեմ՝ որպես անասունության, հիմարության եւ ագահության հիշատակ»,- Թվիթերում գրել է Ուտկինը։

Մայիսի 21-ին «Արսենալը» հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս