23:11  +04,  21 մայիսի, 2019

«Չելսին» ներկայացրեց նորեկի

Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է թիմի նորեկ, ամերիկացի Կրիստիան Պուլիշիչին, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

«Չելսին» Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողի տրանսֆերը ձեւակերպել էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն կես տարվա վարձակալությամբ նրան թողել էր գերմանական ակումբում։

20-ամյա խաղացողի համար «Չելսին» վճարել էր 64 միլիոն եվրո՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։

Այս տրանսֆերը հավանաբար միակը կլինի «Չելսիի» համար, որը առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում զրկված կլինի խաղացող ձեռք բերելու իրավունքից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ