21:12  ,  21 մայիսի, 2019

Ծեծկռտուք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասնակցությամբ

Հայաստանի առաջնության 34-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» (2:2) հանդիպումից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք երկու թիմերի խաղացողների մասնակցությամբ։ Տեսանյութում երեւում է, որ «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը քար է վերցրել եւ փորձել խփել վեճի մասնակիցներից մեկին։

Հիշեցնենք, որ Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին:

ՀՖՖ-ի մրցավարական կոմիտեն որակազրկել է Արտակ Սիմոնյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս