20:39  ,  21 մայիսի, 2019

«Այնտրախտը» 100 միլիոն եվրո է պահանջել «Ռեալից» Յովիչի համար

Գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» 100 միլիոն եվրո է պահանջել Մադրիդի «Ռեալից» սերբ հարձակվող Լուկա Յովիչի համար, հաղորդում է elchiringuitotv-ն։

Ամենայն հավանականությամբ, Արքայական ակումբը կհրաժարվի 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից։ Ավելի վաղ նշվել էր, որ տրանսֆերի գինը կկազմի 60 միլիոն եվրո, եւ ակումբն ու ֆուտբոլիստը հասել են համաձայնության։

Լուկա Յովիչին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում