20:11  ,  21 մայիսի, 2019

Պիրս Մորգան․ Եթե «Արսենալն» ու «Չելսին» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը

Հայտնի բրիտանացի լրագրող եւ հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված խնդիրներին՝ հարցադրում անելով «Չելսիին»։

««Չելսի», դուք ունեք բազմաթիվ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որեւէ քայլ անել։

Եթե «Արսենալն» ու «Չելսին» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»,- գրել է Մորգանը Թվիթերում։

Մորգանը «Արսենալի» հայտնի երկրպագու է։

Հիշեցնենք, որ «Արսենալն» ու «Չելսին» Եվրոպայի լիգայի գավաթը Բաքվում վիճարկել են մայիսի 29-ին։ Մայիսի 21-ին «Արսենալը» հայտարարեց, որ Մխիթարյանը չի մեկնելու Ադրբեջան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում