19:15  ,  21 մայիսի, 2019

«Արսենալի» խաղացողները 10 միլիոն ֆունտ ստերլինգ կստանան, եթե նվաճեն Եվրոպայի լիգայի գավաթը

Լոնդոնի «Արսենալի» խաղացողները կստանան լրացուցիչ բոնուս, եթե նվաճեն Եվրոպայի լիգայի գավաթը։ Ընդհանուր գումարը կկազմի 10 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Mail-ը։

Յուրաքանչյուր խաղացող կստանա 100-ից 500 հազար ֆունտ ստերլինգ, եթե մայիսի 29-ին Բաքվում կայանալիք խաղում «Արսենալը» հաղթի «Չելսիին»։

Հիշեցնենք, որ «Արսենալը» որոշել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չհայտավորել այդ խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով