Լոնդոնի «Արսենալի» խաղացողները կստանան լրացուցիչ բոնուս, եթե նվաճեն Եվրոպայի լիգայի գավաթը։ Ընդհանուր գումարը կկազմի 10 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Mail-ը։
Յուրաքանչյուր խաղացող կստանա 100-ից 500 հազար ֆունտ ստերլինգ, եթե մայիսի 29-ին Բաքվում կայանալիք խաղում «Արսենալը» հաղթի «Չելսիին»։
Հիշեցնենք, որ «Արսենալը» որոշել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չհայտավորել այդ խաղին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում