18:44  ,  21 մայիսի, 2019

Իան Ռայթը՝ «Արսենալի» եւ Մխիթարյանի որոշման մասին. Խայտառակություն է ՈւԵՖԱ-ի կողմից

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Իան Ռայթը քննադատել է ՈւԵՖԱ-ին՝ արձագանքելով Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական հայտարարությանը, որ  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին։

«Կատարյալ խայտառակություն է ՈւԵՖԱ-ի կողմից։ Ինչպե՞ս կարող էր այդպիսի բան տեղի ունենալ։ Այս ամենը դատարկ խոսքեր են։  Դուք իսկապես հոգ չեք տանում երկրպագուների կամ խաղացողների համար»,- գրել է Ռայթը Թվիթերում։

Հիշեցնենք՝ «Արսենալը» Մխիթարյանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել է, որ հայ ֆուտբոլիստը չի մեկնի Բաքու։

Եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում