17:35  ,  21 մայիսի, 2019

ՈւԵՖԱ․ Մշակել էինք անվտանգության համալիր ծրագիր, սակայն հարգում ենք «Արսենալի» որոշումը

ՈւԵՖԱ-ն հարգանքով է վերաբերվում Լոնդոնի «Արսենալի» որոշմանը մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին չհայտավորել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Այդ մասին ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում` NEWS.am Sport-ի հարցմանն ի պատասխան։

««Արսենալի» հետ համագործակցելով՝ ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի իշխանությունից հայցել եւ ստացել է Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ, որոնց արդյունքում մշակվել եւ «Արսենալին» է փոխանցվել անվտանգության համալիր ծրագիր։

Թեեւ ակումբն ընդունում է ՈւԵՖԱ-ի եւ Ադրբեջանի կառավարության ջանքերն այս հարցում, սակայն մենք հարգում ենք ակումբի որոշումը մեկնել առանց Մխիթարյանի»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ «Արսենալը» Մխիթարյանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել է, որ հայ ֆուտբոլիստը չի մեկնի Բաքու։

Եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով