Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկ տարով երկարաձգել է Լոնդոնի «Չելսիի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:
32-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր այս տարվա ամռանը:
Անգլիայի ավարտված առաջնությունում Ժիրուն 27 խաղում դարձել է 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացի հարձակվողը 2018-ի հունվարին է Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Չելսի», տրանսֆերը կազմել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում